երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Մոսկվան պատրաստ է Կիևի հետ բանակցություններին. Պեսկով

Մոսկվան պատրաստ է Կիևի հետ բանակցություններին. Պեսկով

Մոսկվան պատրաստ է Կիևի հետ բանակցություններին և նախընտրում է հասնել իր պահանջների կատարմանը քաղաքական ու դիվանագիտական միջոցներով։ Այս մասին RTVI-ին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: 

՛՛Նախագահը բազմիցս ասել է, որ մեզ համար գլխավորը մեր նպատակներին հասնելն է։ Եվ, իհարկե, մենք կնախընտրեինք դա անել առաջին հերթին քաղաքական և դիվանագիտական միջոցներով։ Այդ իսկ պատճառով մենք պատրաստ ենք բանակցություններին՛՛-նշել է նա:

Պեսկովը հիշեցրել է, որ բանակցային գործընթացն ընդհատվել է ուկրաինական կողմից։ ՛՛Նրանք իրենք են խոստովանել, որ դա արվել է Բրիտանիայի, բրիտանացիների թելադրանքով, հետևաբար, իրավիճակը միանգամայն ակնհայտ է՛՛,-ասել է նա:

  • Կիսվել: