շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Մոսկվան կարևորել է ԱՄՆ միջնորդական ջանքերն ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացում

Մոսկվան կարևորել է ԱՄՆ միջնորդական ջանքերն ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացում

ԱՄՆ-ն շարունակում է միջնորդական ջանքեր գործադրել ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացում, ինչը շատ կարևոր է Մոսկվայի և Կիևի միջև ուղիղ բանակցությունների գործընթացում: Այս մասին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Երկխոսությունը շարունակվում է, Միացյալ Նահանգները շարունակում է միջնորդական ջանքերը՝  հակամարտության կարգավորման ուղիներ գտնելու համար։ Այդ ջանքերը շատ կարևոր են, այդ թվում՝ ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների համատեքստում։ Աշխատանքը շարունակվում է»,-նշել է նա:

  • Կիսվել: