կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Մոսկվան եւ Վաշինգտոնը այլեւս գործընկերներ չեն. ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան

Մոսկվան եւ Վաշինգտոնը այլեւս գործընկերներ չեն. ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան

 ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը հայտարարել Է, որ Մոսկվան եւ Վաշինգտոնը այլեւս գործընկերներ չեն:

Ըստ դեսպանի, որը հարցազրույց Է տվել Politico հրատարակությանը, ԱՄՆ-ը պետք Է որոշի, թե իր համար ով Է Ռուսաստանը՝ գործընկեր, մրցակից, ընդդիմադիր, թե թշնամի:

«Ես դեռեւս վստահ եմ, որ մենք պետք Է լինենք գործընկերներ: Ավելի վաղ ես կասեի, որ մենք գործընկերներ ենք: Այժմ մենք գործընկերներ չենք: Ափսոս»,-նշել Է Անտոնովը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

  • Կիսվել: