շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Նրանք այնտեղ չպետք է լինեն․ Մոսկվան Բաքվին հիշեցրել է ԼՂ-ում զինյալների մասին

Նրանք այնտեղ չպետք է լինեն․ Մոսկվան Բաքվին հիշեցրել է ԼՂ-ում զինյալների մասին

Ծայրահեղական վարձկանները չպետք է լինեն Լեռնային Ղարաբաղում: Դեկտեմբերի 21-ին «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Օլեգ Սիրոմոլոտովը:

«Մերձավոր Արևելքից զինյալների մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի ռազմական գործողություններին արձանագրված փաստ է, ինչը միայն մենք չէ, որ հաստատել ենք»,- ասել է արտգործնախարարը:

«Վարձկանների թիվը կազմում էր մոտ երկու հազար: Մենք հենց սկզբից մտահոգություն հայտնեցինք ջիհադիզմի գաղափարախոսությունը դավանող արմատական ​​վարձկանների հայտնվելու կապակցությամբ: Նրանց հետ կապված մեր դիրքորոշումը չի փոխվել. նրանք այնտեղ չպետք է լինեն»,- ընդգծել է Օլեգ Սիրոմոլոտովը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: