ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Մոսկվան արձագանքել է անվտանգության երաշխիքների վերաբերյալ ԱՄՆ-ի պատասխանին

Մոսկվան արձագանքել է անվտանգության երաշխիքների վերաբերյալ ԱՄՆ-ի պատասխանին

Այսօր ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը հրավիրվել է ՌԴ ԱԳՆ, որտեղ նրան է հանձնվել Ռուսաստանի Դաշնության պաշտոնական արձագանքը` ՌԴ–ի ու Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև անվտանգության երաշխիքների վերաբերյալ ամերիկյան կողմի առաջարկներին։

Մոսկվան վերահաստատել է Կիևի կողմից մինսկյան պայմանավորվածությունների կատարման, Ուկրաինային սպառազինության մատակարարումը դադարեցնելու և արդեն մատակարարված սպառազինությունների դուրսբերման իր դիրքորոշումը, որը ներկայացվել է Անվտանգության երաշխիքների վերաբերյալ պայմանագրի ռուսական նախագծի` ՌԴ ԱԳՆ–ից ամերիկյան կողմին այսօր փոխանցված գրավոր արձագանքում։

ՌԴ ԱԳՆ-ի հրապարակած տեքստում նշված է, որ ԱՄՆ-ը կառուցողական պատասխան չտվեց Ռուսաստանի առանցքային առաջարկներին, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի ընդլայնման դադարեցմանը, նախկին խորհրդային հանրապետություններում բազաների տեղադրմանը և Բուխարեստի բանաձևի հետկանչմանը:

Մոսկվայի տեսանկյունից ՛՛կարմիր գծերը՛՛ և դրանք պաշտպանելու Ռուսաստանի իրավունքը շարունակում են անտեսվել։

Պատասխանում նաև նշվում է, որ Մոսկվան սպասում է ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի կոնկրետ առաջարկներին՝ դաշինքի՝ դեպի արևելք ընդլայնումը դադարեցնելու վերաբերյալ պահանջի մերժման իրավական հիմքերի ու ձևակերպումների վերաբերյալ։

Նշվում է նաև, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն շարունակում են ռազմական ակտիվություն զարգացնել Ռուսաստանի սահմանների մոտ, մինչդեռ Մոսկվան վերահաստատում է Կիևի կողմից մինսկյան պայմանավորվածությունների կատարման, Ուկրաինային զենքի մատակարարումների դադարեցման, արդեն առաքված զենքի, ինչպես նաև բոլոր արևմտյան հրահանգիչների դուրսբերման և ՆԱՏՕ-ի կողմից Ուկրաինայի հետ զորավարժություններից հրաժարվելու իր պնդումները։

Ռուսական կողմի պատասխանի ամբողջական տեքստին կարող եք ծանոթանալ այստեղ։

  • Կիսվել: