շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
«Մոսկվա» հածանավի 510 հոգանոց անձնակազմից փրկվել է 58-ը. Պոնոմարյով

«Մոսկվա» հածանավի 510 հոգանոց անձնակազմից փրկվել է 58-ը. Պոնոմարյով

Սև ծովում երեկ խորտակված ՛՛Մոսկվա՛՛ հածանավի փրկված նավաստիների թիվը կազմել է 58՝ 510 հոգանոց կանոնավոր անձնակազմից։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ռուս  ընդդիմադիր գործիչ, Պետդումայի նախկին պատգամավոր Իլյա Պոնոմարյովը։

Նշենք, որ ավելի վաղ Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին CNN-ի հետ զրույցում ասել էր. ՛՛Սա մեծ հարված է Սևծովյան նավատորմի համար, դա կարևոր բաղադրիչ էր Սև ծովում որոշակի գերակայություն հաստատելու նրանց փորձի համար: Դա կազդի նրանց կարողութունների վրա՛՛:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ ՊՆ-ից հայտնել էին, որ ՛՛Մոսկվա՛՛ հրթիռային հածանավը փոթորկի պայմաններում դեպի նպատակակետ քարշակելիս խորտակվել է՝ զինամթերքի պայթելուց առաջացած հրդեհի հետևանքով ստացած վնասման պատճառով։ 

  • Կիսվել: