հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Moody's-ը շարունակում է իջեցնել Ռուսաստանի վարկանիշը

Moody's-ը շարունակում է իջեցնել Ռուսաստանի վարկանիշը

Moody's վարկանշային գործակալությունը, որն այս շաբաթ միանգամից վեց քայլով՝ «Baa3»-ից մինչեւ «B3», նվազեցրել է Ռուսաստանի Դաշնության երկարաժամկետ վարկանիշները՝ արտարժույթով եւ ազգային արժույթով պարտքային պարտավորությունների գծով, շարունակել է վատթարացնել Ռուսաստանի Դաշնության վարկունակության գնահատականը, հայտնում է «Ինտերֆաքսը»։

Վարկանիշը «B3-ից» իջեցվել է մինչեւ «Ca», կիրակի հայտնել է գործակալությունը: Դա պայմանավորված է այն մտավախություններով, որ Ռուսաստանի Բանկի կողմից ներդրված կապիտալ վերահսկողությունը կխոչընդոտի օտարերկրյա ներդրողների սուվերեն պարտքի սպասարկմանը։

Վարկանիշի կանխատեսումը բացասական է։

Համաձայն Moody's-ի մեթոդաբանության՝ «Ca» վարկանիշով պարտքային պարտավորությունները խիստ սպեկուլյատիվ են եւ, ամենայն հավանականությամբ, գտնվում են դեֆոլտի մեջ կամ դրա մոտ: Միաժամանակ կա պարտքի մայր գումարի եւ դրա դիմաց տոկոսների վճարման որոշակի հավանականություն։ Միջին պարտքի ընդհանուր գումարից վարկատուներին վճարումների մակարդակով պատմական ակնկալիքները «Ca» վարկանիշի դեպքում՝ 35 – 65 տոկոս են:

Moody's-ի իջեցված գնահատականն արտացոլում է այն փաստը, որ, ըստ «Ազգային հաշվարկային դեպոզիտարիա»-ի տեղեկատվության, Դաշնային փոխառությունների պարտատոմսերի կտրոնային եկամտաբերություն մարտի 2-ին վճարվել է միայն առանձին պարտատոմսերի սեփականատերերին, իսկ ոչ ռեզիդենտները գումար չեն ստացել Կենտրոնական բանկի արգելքի պատճառով, ասվում է հաղորդագրության մեջ: Սահմանափակումները զգալի կասկածներ են հարուցում իր պարտքը սպասարկելու Ռուսաստանի ցանկության վերաբերյալ, ասել է Moody's-ը:

Վարկանիշի բացասական կանխատեսումը, բացի այս ռիսկից, արտացոլում է «մակրոտնտեսական կայունության համար հնարավոր հետեւանքներ՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժելուց հետո կոշտ եւ համակարգված պատժամիջոցների կիրառման պատճառով»,- նշվում է հաղորդագրությունում։

  • Կիսվել: