Միութենական պետությունը զարգանում է.Պուտին
Միութենական պետությունը զարգանում է, և առաջին փուլում անհրաժեշտ է լուծել ոչ թե քաղաքական, այլ տնտեսական բնույթի հարցեր: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի–ն:
«Ինչ վերաբերում է միութենական պետությանը, այն զարգանում է: Մենք հիշում ենք այն բոլոր նպատակներն ու խնդիրները, որոնք դրված էին սկզբնական փաստաթղթերում, և մենք, ըստ էության, գնում ենք այս ճանապարհով: Բելառուսի նախագահը կարծում է, և ես աջակցում եմ նրան, որ առաջին փուլում անհրաժեշտ է լուծել ոչ թե քաղաքական, այլ տնտեսական բնույթի հարցեր»,- ասել է Պուտինը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանն ու Բելառուսը Միութենական պետության ստեղծման մասին պայմանագիրը ստորագրել են դեռ 1999–ին: