հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Միշուստինը հայտարարել է, որ ԵԱՏՄ-ն ապացուցել է իր անհրաժեշտությունը

Միշուստինը հայտարարել է, որ ԵԱՏՄ-ն ապացուցել է իր անհրաժեշտությունը

Եվրասիական տնտեսական միությունը դառնում է բազմաբեւեռ աշխարհի ձեւավորման կենտրոններից մեկը, այն գործնականում ապացուցել է իր անհրաժեշտությունը եւ կայունությունը մարտահրավերների հանդեպ, հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Եվրասիական միջկառավարական նիստում (նեղ կազմով), որը տեղի է ունենում Բիշքեկում, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Եվրասիական տնտեսական միությունը դառնում է բազմաբեւեռ աշխարհի ձեւավորման կենտրոններից մեկը, այն գործնականում ապացուցել է իր անհրաժեշտությունը եւ կայունությունը մարտահրավերների, գլոբալ խնդիրների հանդեպ։ Նրա գոյության ընթացքում «հնգյակի» երկրների փոխադարձ առեւտուրը ավելացել է գրեթե կրկնակի, արդյունաբերական արտադրությունը՝ 20 տոկոսով։ Լավ դինամիկա կա նաեւ այլ ցուցանիշների գծով։ Դրանցից են. շինարարությունը, գյուղատնտեսական ապրանքների թողարկումը, բեռնաշրջանառությունը տրանսպորտի բոլոր տեսակներով, ներդրումները հիմնական կապիտալում»,- ասել է Միշուստինը։

Նա նշել է, որ ԵԱՏՄ երկրների համար կարեւոր է միասին շարունակել լուծել ազգային տնտեսությունների կայուն զարգացման խնդիրները՝ ի հեճուկս  անբարենպաստ արտաքին իրավիճակի, եւ ապահովել ապրանքների, ծառայությունների, ներդրումների եւ աշխատուժի ազատ տեղաշարժը։

  • Կիսվել: