երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Մինսկյան համաձայնություններն այլևս գոյություն չունեն. Պուտին

Մինսկյան համաձայնություններն այլևս գոյություն չունեն. Պուտին

Դոնբասում իրավիճակի կարգավորման վերաբերյալ մինսկյան համաձայնություններն այլևս գոյություն չունեն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա հավելել է, որ մինսկյան համաձայնագրերը ՛՛սպանվել են՛՛ Դոնեցկի ու Լուգանսկի անկախության ճանաչումից շատ ավելի վաղ:

՛՛Մենք հետաքրքրված էինք միջոցառումների այդ փաթեթի իրականացմամբ, բայց Կիևը բոլոր ջանքերն այդ ուղղությամբ զրոյի հավասարեցրեց, մինսկյան համաձայնությունները սպանվել են Ուկրաինայի ղեկավարության կողմից Դոնբասի ժողովրդական հանրապետությունների երեկվա ճանաչումից շատ ավելի վաղ՛՛,-նշել է Պուտինը:

Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 21-ին, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսաստանցիներին հասցեագրված իր հեռուստաուղերձում հայտարարել է, որ որոշում է ընդունել Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների անկախությունը ճանաչելու մասին: Ելույթից հետո Ռուսաստանի նախագահը ստորագրել է համապատասխան հրամանագրեր ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն ճանաչելու մասին, ինչպես նաև բարեկամության, փոխգործակցության և փոխօգնության մասին պայմանագրեր է ստորագրել Դոնեցկի ղեկավար Դենիսի Պուշիլինի և Լուգանսկի ղեկավար Լեոնիդ Պասեչնիկի հետ:

 

  • Կիսվել: