ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Մինսկը կոչ է արել Արեւմուտքին դադարեցնել անմարդկային քաղաքականությունը Բելառուսի նկատմամբ

Մինսկը կոչ է արել Արեւմուտքին դադարեցնել անմարդկային քաղաքականությունը Բելառուսի նկատմամբ

Բելառուսի Հանրապետության խորհուրդը պաշտոնական հայտարարություն է տարածել «Արեւմուտքի կողմից մարդասիրական նորմերի եւ սկզբունքների խախտման կապակցությամբ»։ Այս մասին հայտնում է «Sputnik Բելառուսը»։

Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.

- Կոլեկտիվ Արեւմուտքը շարունակում է Բելառուսի նկատմամբ պատժամիջոցների ապօրինի, անհիմն քաղաքականությունը,

- իրենց գործողություններում Արեւմուտքի քաղաքական գործիչները վերջնականապես կորցրել են ողջախոհությունն ու պատասխանատվության զգացումը,

- հարվածի տակ են հայտնվել բելառուս մարզիկները, ում զրկում են մրցումներից,

- բոլորովին անհասկանալի է հարձակումը պարալիմպիականների վրա, ովքեր դժվարությունները հաղթահարելու եւ իրենց նկատմամբ հաղթանակի վառ օրինակ են,

- հանուն անձնական քաղաքական դիվիդենտների եւ նյութական բարիքների՝ արեւմտյան քաղաքական գործիչները պատրաստ են ոչնչացնել հոգեւոր եւ բարոյական արժեքները:

Բելառուս պատգամավորները կոչ են արել արեւմտյան քաղաքական գործիչներին կանգ առնել եւ նորից մտածել, դադարեցնել անխոհեմ եւ անմարդկային քաղաքականությունը Բելառուսի եւ բելառուս ժողովրդի նկատմամբ: «Կոչ ենք անում արեւմտյան քաղաքական գործիչներին եւ խորհրդարանականներին կանգ առնել եւ մտորել, դադարեցնել անխոհեմ եւ անմարդկային քաղաքականությունը Բելառուսի եւ բելառուս ժողովրդի նկատմամբ։ Փոխհարաբերությունները պետք է կառուցվեն բացառապես հավասար երկխոսության, վստահության եւ փոխադարձ հարգանքի հիման վրա»,- ասվում է հայտարարության մեջ։

  • Կիսվել: