Մինսկը հայտնել է Բելառուսի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի շուրջ 32 հազար զինվորականների ներկայության մասին
Բելառուսի սահմանի մոտ կենտրոնացած է ՆԱՏՕ-ի երկրների 32 հազար զինծառայող: Այս մասին հայտարարել է Բելառուսի պաշտպանության նախարարի միջազգային ռազմական համագործակցության հարցերով օգնական Վալերի Ռևենկոն:
Նա, մասնավորապես, ասել է. «Շարունակվում է զինված ուժերի համալրումը, մասնավորապես՝ Եվրամիությունում: Եվրոպական տարածաշրջանում մենք արդեն կարող ենք տեսնել մինչև 32 հազար զինվորական ինչպես ԱՄՆ-ից, այնպես էլ ՆԱՏՕ-ի եվրոպական անդամ երկրներից»։
Ավելի վաղ Բելառուսի անվտանգության խորհուրդը հայտարարել էր սահմանին 14 հազար ուկրաինացի զինծառայողի կենտրոնացման մասին։ Իսկ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ մոտ տասը գրոհային անօդաչու թռչող սարք Ուկրաինայից խախտել է հանրապետության սահմանը։