Մինչև 2024-ի վերջ Ուկրաինան կդադարեցնի ռուսական գազի մատակարարումը Եվրոպա
«Ուկրաինայի Նավթոգազը» կդադարեցնի ռուսական գազի մատակարարումը Եվրոպա մինչև 2024 թվականի վերջը։ Հենց այդ ժամանակ է ավարտվում ռուսական «Գազպրոմի» հետ պայմանագրի ժամկետը, տեղեկացնում է ՌԲԿ Ուկրաինան՝ հղում անելով «Ուկրաինայի Նավթոգազի» խորհրդի ղեկավար Ալեքսեյ Չերնիշևի՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցին։
Նշվում է, որ Չեռնիշևն ընդգծել է, որ Ուկրաինան արդեն պատրաստ է դադարեցնել ռուսական գազի տարանցումը՝ մասնավորապես, քանի որ Ռուսաստանը չի կատարում պայմանագրի պայմանները։
Չերնիշևի խոսքով՝ Ուկրաինան կդադարեցնի ռուսական գազի տարանցումը մինչև 2024 թվականի վերջը, երբ կավարտվի Ռուսաստանի Դաշնության հետ գործող պայմանագրի ժամկետը։
Նա հավելել է, որ ԵՄ երկրները պատրաստվում են հրաժարվել ռուսական գազից մինչև 2027 թվականը, ուստի չեն պնդում երկարաձգել ուկրաինական տարանցումը։