շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Միլլերը վստահեցնում է՝ ԱՄՆ-ն կշարունակի ջանքեր գործադրել Գազայի հատվածում ջրամատակարարման ու հաղորդակցության վերականգնման ուղղությամբ

Միլլերը վստահեցնում է՝ ԱՄՆ-ն կշարունակի ջանքեր գործադրել Գազայի հատվածում ջրամատակարարման ու հաղորդակցության վերականգնման ուղղությամբ

ԱՄՆ-ն շարունակելու է գործադրել բոլոր ջանքերը՝ Գազայի հատվածում ջրամատակարարման ու հաղորդակցության վերականգնման համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը։

՛՛Մենք գործադրում ենք բոլոր ջանքերը հիմնական բոլոր ռեսուրսներին, այդ թվում՝ ջրին հասանելիությունը վերականգնելու համար՛՛,-ասել է Միլլերը և շեշտել, որ ջրին հասանելիությունը կենսական նշանակություն ունի պաղեստինյան անկլավի բնակչության բարեկեցության համար:

՛՛Մենք ակտիվորեն աշխատում ենք Գազայի հատվածում հաղորդակցության ցանցերի գործունեությունն ապահովելու ուղղությամբ և գիտակցում ենք այս որոշիչ պահին այդ կապերի պահպանման կարևորությունը՛՛,-ասել է Միլլերը:

  • Կիսվել: