շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Միլիարդատեր Ջորջ Սորոսը 131 մլն դոլար է ծախսել ամերիկյան ԶԼՄ-ներին կաշառելու համար. Fox News

Միլիարդատեր Ջորջ Սորոսը 131 մլն դոլար է ծախսել ամերիկյան ԶԼՄ-ներին կաշառելու համար. Fox News

Ամերիկյան Fox News հեռուստաալիքը նշել է, որ միլիարդատեր Ջորջ Սորոսը երկար տարիներ զբաղվում է ԶԼՄ-ներին կաշառելով, որպեսզի նրանք լուսաբանեն աշխարհում տեղի ունեցող իրադարձություններն այնպես, ինչպես իրեն է ձեռնտու։

Հեռուստաալիքի տվյալներով՝ երկար տարիներ Սորոսն իբր ֆինանսավորել է  լրատվամիջոցների 54 ազդեցիկ գործիչների, մասնավորապես՝ CNN-ի, NBC-ի, CBS-ի, Bloomberg-ի, NPR-ի եւ Washington Post-ի լրագրողների, թղթակիցների, հեռուստահաղորդավարների, գլխավոր խմբագիրների։

MRC Business-ի տվյալների համաձայն, որին վկայակոչել է Fox News-ը, այս ընթացքում գործարարը ծախսել է մոտ 131 մլն դոլար, որպեսզի 253 ԶԼՄ լուսաբանի աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները հենց այնպես, ինչպես նա է պահանջում։

Նշվել է, որ Սորոսը հովանավորել է այդ ԶԼՄ-ներին այն խմբերի միջոցով, որոնցում նա փող է ներդրել։ Ֆիլանտրոպն աջակցել է աբորտներին, ծնելիության վերահսկմանը, մարքսիստական տնտեսությանը, բնապահպանական ծայրահեղականությանը, ինչպես նաեւ դաշնային բյուջեից ոստիկանությանը չֆինանսավորելուն։

  • Կիսվել: