հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Միջուկային հակամարտության հավանականությունն այսօր ավելի բարձր է, քան վերջին տասնամյակում. ՌԴ ԱԳՆ տեղակալ

Միջուկային հակամարտության հավանականությունն այսօր ավելի բարձր է, քան վերջին տասնամյակում. ՌԴ ԱԳՆ տեղակալ

Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ միջուկային հակամարտության հավանականությունն ավելի մեծ է, քան վերջին տասնամյակներում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ես չէի ցանկանա խորանալ այն քննարկման մեջ, թե մեծ է արդյոք միջուկային հակամարտության հավանականությունն այսօր, բայց ամեն դեպքում այն ավելի բարձր է, քան այն, ինչ մենք ունեցել ենք վերջին տասնամյակների ընթացքում, այսպես ասենք...՛՛:

Ռյաբկովը նաեւ ասել է, որ Մոսկվան շարունակում է հավատարիմ մնալ այն դիրքորոշմանը, որ աշխարհը պետք է զերծ մնա միջուկային սպառնալիքից։

Հիշեցնենք, որ նախօրեին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, մեկնաբանելով Մեծ Բրիտանիայի կողմից Ուկրաինային սպառված ուրանով զինամթերքի հնարավոր մատակարարումը, ասել էր, որ ՛՛եւս մեկ քայլ է կատարվել՛՛:

 

 

  • Կիսվել: