հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Միջազգային քրեական դատարանը Պուտինին և երեխաների իրավունքների հարցերով նրա հանձնակատարին ձերբակալելու օրդեր է տվել

Միջազգային քրեական դատարանը Պուտինին և երեխաների իրավունքների հարցերով նրա հանձնակատարին ձերբակալելու օրդեր է տվել

Միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին եւ երեխաների իրավունքների հարցերով նախագահի հանձնակատար Մարիա Լվովա-Բելովային ձերբակալելու օրդեր է տվել։ Այս մասին տեղեկանում ենք դատարանի այսօր հրապարակած հայտարարությունից:

Ինչպես նշվում է փաստաթղթում՝ նրանք կարող են ներգրավված լինել ՛՛ռազմական հանցագործություններում, որոնք բաղկացած են բնակչության (երեխաների) անօրինական տեղահանությունից եւ Ուկրաինայի օկուպացված տարածքներից բնակչության (երեխաների) անօրինական տեղափոխությունից Ռուսաստանի Դաշնություն՛՛։

Միջազգային քրեական դատարանը Պուտինին և երեխաների իրավունքների հարցերով նրա հանձնակատարին ձերբակալելու օրդեր է տվել
 

  • Կիսվել: