շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Միջազգային իրավունքից շեղումները կունենան անմիջական հետևանքներ․ Հունաստանի արտգործնախարարը Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի մասին

Միջազգային իրավունքից շեղումները կունենան անմիջական հետևանքներ․ Հունաստանի արտգործնախարարը Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի մասին

Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը Protothema թերթին տված հարցազրույցում անդրադարձել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակին։

«Իրավիճակը բարդ է. Ռուսաստանի՝ տարածաշրջանից զգալիորեն դուրս գալը լարվածության նոր աղբյուր է ստեղծում Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում։ Լարվածություն, որը կարող է  Հայաստանի համար արագ վերածվել գոյաբանական սպառնալիքի։ Այս հարցերը պետք է լուծվեն հաջորդաբար: Միաժամանակ, պետք է հստակեցնել, որ միջազգային իրավունքից շեղումները կունենան անմիջական հետևանքներ։ Ես մտադիր եմ այս հարցերը բարձրացնել եվրոպացի, ինչպես նաև ամերիկացի զրուցակիցներիս հետ իմ շփումներում»,- նշել է Հունաստանի ԱԳ նախարարը։

  • Կիսվել: