շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
 Միջազգային ահաբեկչության օջախը Սիրիայում փաստորեն ոչնչացվել է. Պուտինը՝ Ասադին

Միջազգային ահաբեկչության օջախը Սիրիայում փաստորեն ոչնչացվել է. Պուտինը՝ Ասադին

Սիրիայում կարգավորման աշխատանքը, որը Ռուսաստանի կողմից անցկացվում Է Իրանի եւ Թուրքիայի հետ համատեղ, ցույց Է տալիս իր արդյունավետությունը. միջազգային ահաբեկչության օջախն այնտեղ փաստորեն ոչնչացվել Է: Այդ մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել Է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ նոյեմբերի 9-ին կայացած հանդիպմանը, որն անցել է տեսախորհրդաժողովի ռեժիմով։

Պուտինն ընդգծել Է, որ Ռուսաստանը շարունակում Է ակտիվ ջանքեր ներդնել «Սիրիայի Հանրապետությունում երկարաժամկետ կարգավորմանը, նրա ինքնիշխանության վերականգնմանը, անկախությանը, միասնությանն ու տարածքային ամբողջականությանը աջակցելու ուղղությամբ»:

 

«Այդ առնչությամբ չի կարելի չնշել նաեւ այն աշխատանքի արդյունավետությունը, որն անցկացվել Է Աստանայի համաժողովի շրջանակներում՝ Իրանից եւ Թուրքիայից մեր գործընկերների մասնակցությամբ,-նշել Է Ռուսաստանի ղեկավարը:-Համատեղ ջանքերով մեզ հաջողվել Է շատ բանի հասնել. միջազգային ահաբեկչության օջախը Սիրիայում փաստորեն ոչնչացվել Է»:

 

  • Կիսվել: