կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Միջադեպ Australian Open-ում. անվտանգության աշխատակիցը շփոթել է Սերբիայի դրոշը ՌԴ-ի դրոշի հետ և փորձել է վերցնել այն

Միջադեպ Australian Open-ում. անվտանգության աշխատակիցը շփոթել է Սերբիայի դրոշը ՌԴ-ի դրոշի հետ և փորձել է վերցնել այն

Մելբուրնում ընթացող թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարում՝ Ավստրալիայի բաց առաջնությունում տհաճ միջադեպ է տեղի ունեցել: Անվտանգության աշխատակիցներից մեկը երկրպագուներից ցանկացել է վերցնել Սերբիայի դրոշը՝ այն շփոթելով Ռուսաստանի դրոշի հետ:

«Դուք ռասիստ եք: Կանչե՛ք ոստիկանություն, թող ձերբակալեն մեզ և այս տեսանյութը կհայտնվի համացանցում»,- բողոքել է երկրպագուն:

Australian Open-ի այս տարվա կանոնադրության համաձայն՝ արգելված է ցուցադրել Ռուսաստանի և Բելառուսի դրոշները: Հիշեցնենք, որ Ավստրալիայի բաց առաջնությունը կավարտվի հունվարի 29-ին:

  • Կիսվել: