երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Միայն բանակցությունների միջոցով կարելի է վերջ դնել Ուկրաինայի ճգնաժամին. Չինաստանի ԱԳ նախարար

Միայն բանակցությունների միջոցով կարելի է վերջ դնել Ուկրաինայի ճգնաժամին. Չինաստանի ԱԳ նախարար

Միայն խաղաղ բանակցությունները կարող են լուծել ռուս-ուկրաինական հակամարտությունը։ Այս մասին Եվրահանձնաժողովի փոխնախագահ, Արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելի հետ Պեկինում հանդիպման ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Միայն բանակցությունների միջոցով կարելի է վերջ դնել Ուկրաինայի ճգնաժամին։ Չինաստանը չի հրաժարվի խաղաղությանն ու բանակցություններին աջակցելուց։ Մենք միշտ կանգնած ենք խաղաղության և երկխոսության կողքին՛՛:

Ըստ Վան Ինի՝ Չինաստանը և ԵՄ-ն պետք է համատեղ պայմաններ ստեղծեն ռուս-ուկրաինական հակամարտության քաղաքական կարգավորման համար և նպաստեն Եվրոպայում խաղաղության և կայունության վերադարձին:

 

  • Կիսվել: