շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Միացյալ Նահանգները կշարունակի համագործակցել ուկրաինացի գործընկերների հետ՝ «քննարկելով նրանց աջակցելու լավագույն ուղիները»

Միացյալ Նահանգները կշարունակի համագործակցել ուկրաինացի գործընկերների հետ՝ «քննարկելով նրանց աջակցելու լավագույն ուղիները»

Մեր քաղաքականության փոփոխության մասին որևէ հայտարարություն չունեմ անելու, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպի խոսնակ Մեթյու Միլլերը` պատասխանելով Բայդեն-Սթարմեր բանակցությունների արդյունքում ՌԴ-ի խորքերին հարվածելու արգելքի վերացման մասին հարցին։ 

Միլլերը հավելել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի համագործակցել ուկրաինացի գործընկերների հետ՝ «քննարկելով նրանց աջակցելու լավագույն ուղիները»։

Սեպտեմբերի 12-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանին հարվածելու համար արևմտյան հեռահար զենքի օգտագործումը կնշանակի ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի և եվրոպական երկրների անմիջական մասնակցությունը ռուս-ուկրաինական հակամարտությանը։ Ըստ Պուտինի՝ նման փոփոխությունից ելնելով՝ Ռուսաստանը համապատասխան որոշումներ կկայացնի։ 

The Economist-ը սեպտեմբերի 16-ին գրել էր, որ Միացյալ Նահանգները կարող է հրապարակային տեղեկատվություն չտրամադրել Ուկրաինային արևմտյան զենք օգտագործելու թույլտվություն տալու մասին: Ըստ կայքի՝ որոշումը կարող է հրապարակվել նման հարվածներ իրականացնելուց հետո։

  • Կիսվել: