հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Լուկաշենկոն ասել է, որ Ուկրաինան Բելառուսին առաջարկել է չհարձակվելու մասին դաշնագիր կնքել

Լուկաշենկոն ասել է, որ Ուկրաինան Բելառուսին առաջարկել է չհարձակվելու մասին դաշնագիր կնքել

Կիեւը Մինսկին առաջարկել է չհարձակվելու մասին դաշնագիր կնքել, որպեսզի բելառուսական զորքերը չշարժվեն դեպի Ուկրաինա, հայտարարել է հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

Նրա խոսքով՝ Արեւմուտքը «չի հրաժարվել Բելառուսի հետ կապված իր ծրագրերից», իսկ Ուկրաինայում շարունակում են զինյալներ ու ծայրահեղականներ պատրաստել։

«Չգիտեմ՝ ինչի համար է դա պետք ուկրաինացիներին։ Մի կողմից, մեզ խնդրում են՝ ոչ մի դեպքում չպատերազմել Ուկրաինայի հետ, որ մեր զորքերը այնտեղ չշարժվեն։ Առաջարկում են չհարձակվելու մասին դաշնագիր կնքել։ Իսկ մյուս կողմից պատրաստում են զինյալներ ու ծայրահեղականներ եւ զինում  նրանց։ Լեհաստանը, Լիտվան լրիվ խենթացել են։ Ինչի՞ համար է դա նրանց պետք։ Հասկանալի չէ», —ասել է նախագահը։

Նախօրեին Լուկաշենկոն նշել էր, որ Բելառուսի սահմանի մոտ կենտրոնացել է «Եվրամիությանը եւ Ուկրաինային սահմանակից պետությունների զինված կազմավորումների խմբավորումը»՝ մոտ 23,5 հազար մարդ, որոնցից 17,2 հազարը՝ Ուկրաինայից եւ 3,7 հազարը՝ Լեհաստանից։

  • Կիսվել: