հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Մեծ Բրիտանիայում կապիկի ծաղիկով մարդու վարակման ևս երկու դեպք է արձանագրվել

Մեծ Բրիտանիայում կապիկի ծաղիկով մարդու վարակման ևս երկու դեպք է արձանագրվել

Մեծ Բրիտանիայում բնակչության շրջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպքերի թիվը հասել է երեքի, հայտնել է ՄԹ առողջապահության ոլորտում անվտանգության գործակալությունը:

՛՛Լոնդոնում երկու մարդու մոտ ախտորոշվել է կապիկի ծաղիկ: Պացիենտներն ապրում են նույն տանը: Նրանք կապ չունեն նախկին հաստատված դեպքեի հետ, որի մասին հայտարարվել էր մայիսի 7-ին: Այժմ հետաքննվում է, թե ինչպես են վարակվել՛՛,-հայտնել են գործակալությունից:

Նշենք, որ Միացյալ Թագավորությունում մայիսի 7-ին գրանցվել էր մարդու կողմից կապիկի ծաղիկով վարակվելու առաջին դեպքը: Նա վերադարձել էր Նիգերիայից, որտեղից էլ ենթադրաբար վերցրել էր վարակը:

  • Կիսվել: