երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մեծ Բրիտանիայի վարչապետը մտադիր է Ուկրաինային «ավելի մահաբեր» զենք մատակարարել․ Times

Մեծ Բրիտանիայի վարչապետը մտադիր է Ուկրաինային «ավելի մահաբեր» զենք մատակարարել․ Times

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը մտադիր է Ուկրաինային «ավելի մահացու» զենք տրամադրել։ Այս մասին հայտնում է Times թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Նշվում է, որ Ջոնսոնն այս մասին ասել է նախարարների կաբինետին, մինչդեռ չի հստակեցրել, թե ինչ տեսակի զենք է նկատի ունեցել։ Պաշտպանական շրջանակներում, թերթի աղբյուրների համաձայն՝ Կիևին անհրաժեշտ է «հեռահար սպառազինություն», այդ թվում՝ ծանր հրետանի։

Որպես առաքման տարբերակներից մեկը՝ Times-ն անվանում է AS-90 Vickers ինքնագնաց հրետանային սարքը։ Միաժամանակ հրապարակումն ընդգծում է, որ ավելի խոշոր համակարգերի մատակարարման դեպքում ուկրաինացի զինվորականները պետք է վերապատրաստումներ անցնեն հարեւան պետություններում։

Ավելի վաղ Համաշխարհային կազմակերպությունում Մեծ Բրիտանիայի մշտական ​​ներկայացուցիչ Բարբարա Վուդվորդը հայտարարել էր, որ Լոնդոնը պատրաստ է Ուկրաինայի անվտանգության երաշխավորը լինել, եթե Կիևը դիմի։

  • Կիսվել: