հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ջոնսոնը ժամանել է Ուկրաինա

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ջոնսոնը ժամանել է Ուկրաինա

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը ժամանել է Ուկրաինա։ Այս մասին հունվարի 22-ին իր Telegram ալիքում հայտնել է ուկրաինական Klimenko Time պարբերականը։

Ենթադրվում է, որ Ջոնսոնն այցելել է Կիևի մոտ գտնվող Բուչա քաղաք։ Հրապարակմանը կցված են նաև մի քանի լուսանկարներ, որոնցում նախկին վարչապետը կանգնած է ավերված շենքերի դիմաց։

2022 թվականի նոյեմբերի վերջին Financial Times-ը հայտնել էր, որ Ջոնսոնը ծրագրում է ավելի շատ ժամանակ անցկացնել Վաշինգտոնում՝ միջնորդելու և Ուկրաինային ԱՄՆ-ի օգնության շարունակականությունն ապահովելու համար։ Քաղաքական գործչի ընկերներից մեկի խոսքով՝ ինքը շատ մտահոգված է Ուկրաինայում տիրող իրավիճակով։

Բացի դրանից, Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Ռիշի Սունակը ակնարկել է, որ Բորիս Ջոնսոնը կարող է դառնալ միջազգային միջնորդ, որի խնդիրն է լինելու օգնել Ուկրաինային վերականգնել իր ավերված տարածքները։

Որպես վարչապետ՝ Ջոնսոնը երեք անգամ այցելել է Ուկրաինա։ Վերջին անգամ օգոստոսի վերջին էր։

  • Կիսվել: