երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
Մեծ Բրիտանիայի վարչապետը Բեռլինում քննարկել է ԵՄ-ի հետ մերձեցման հարցը

Մեծ Բրիտանիայի վարչապետը Բեռլինում քննարկել է ԵՄ-ի հետ մերձեցման հարցը

Այսօր Գերմանիա է ժամանել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը: Նա Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպման ժամանակ հայտարարել, որ մտադիր է ընդլայնել համագործակցությունը երկու երկրի միջև տնտեսական, պաշտպանական և անվտանգության ոլորտներում, տեղեկացնում է Euronews-ը:

Մեծ Բրիտանիայի վարչապետը նաև առաջ է քաշել Եվրամիության հետ հարաբերությունները «վերաբեռնելու» գաղափարը։

ԵՄ-ի հետ նոր հարաբերություններ հաստատելու լեյբորիստների առաջնորդ Սթարմերի ցանկությունը ողջունել է Գերմանիայի կանցլերը:

Ըստ Euronews-ի, սակայն, դա չի նշանակում Brexit-ի չեղարկում կամ Մեծ Բրիտանիայի վերադարձ միասնական շուկա կամ մաքսային միություն։ Խոսքը ԵՄ-ի հետ ավելի սերտ կապեր հաստատելու մասին է։ Սթարմերն ասել է, որ հույս ունի մինչև տարեվերջ երկկողմանի համաձայնության գալ Եվրոպայի ամենամեծ տնտեսության՝ Գերմանիայի հետ:

  • Կիսվել: