ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Մեծ Բրիտանիայի վարչապետի վարչակազմի ղեկավարը հրաժարական է տվել

Մեծ Բրիտանիայի վարչապետի վարչակազմի ղեկավարը հրաժարական է տվել

Սյու Գրեյը հրաժարական է տվել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից՝ քաղաքական փոթորիկից հետո, որը բռնկվել է լեյբորիստների իշխանության գալուց հետո, գրում է The Guardian-ը։

Գրեյին կփոխարինի հայտնի քաղաքական գործիչ Մորգան Մաքսվինին, որն, ըստ ասեկոսեների, տարաձայնություններ ունի  լեյբորիստական ​​կուսակցության նախկին առաջնորդ Ջերեմի Քորբինի հետ:

Գրեյը կառավարությունում կզբաղեցնի տարածաշրջաններում ու երկրներում վարչապետի ներկայացուցչի նոր պաշտոնը, գրում է բրիտանական պարբերականը։

Հաղորդվում է, որ Գրեյի աշխատավարձի մասին տեղեկությունն արտահոսել է մամուլում, և պարզվել է, որ նա 3000 ֆունտով ավելի է վճարվել, քան վարչապետը, ինչը բուռն արձագանք է առաջացրել խորհրդականների շրջանում:

  • Կիսվել: