չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Սունակը Զելենսկուն վստահեցրել է հետագա աջակցության հարցում

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Սունակը Զելենսկուն վստահեցրել է հետագա աջակցության հարցում

Մեծ Բրիտանիայի նորընտիր վարչապետ Ռիշի Սունակն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ, որի ընթացքում խոստացել է շարունակել աջակցությունը Կիևին, գրում է Interfax-ը։

Նշվում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետն ու Ուկրաինայի նախագահը «համաձայնել են Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների քաղաքականությունը շարունակելու անհրաժեշտության հարցում»։

Բացի այդ, Սունակը հույս է հայտնել հնարավորինս շուտ անձնական հանդիպում ունենալ Զելենսկու հետ։

Դրան ի պատասխան Զելենսկին շնորհակալություն է հայտնել՝ Սունակին հրավիրելով Ուկրաինա, գրում է Daily Mail-ը:

  • Կիսվել: