երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Մեծ Բրիտանիայի առողջապահության փոխնախարարը վարակվել է կորոնավիրուսով

Մեծ Բրիտանիայի առողջապահության փոխնախարարը վարակվել է կորոնավիրուսով

Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարի պացիենտների անվտանգության հարցերով տեղակալ Նադին Դորիսը հայտնել է, որ վարակվել է COVID-19 կորոնավիրուսով: Այս մասին գրում է Ria Novosti-ի գործակալությունը։

«Ես կարող եմ հաստատել, որ կորոնավիրուսի իմ անալիզները դրական արդյունք են ցույց տվել: Հենց ինձ այդ մասին տեղեկացրեցին, ես ձեռնարկեցի բոլոր անհրաժեշտ միջոցները և ինքնամեկուսացվեցի տանը»,- հայտարարել է Դորիսը։

Նա դարձել է բրիտանացի առաջին խորհրդարանականը, որը տառապում է չինական վարակով:

Ըստ բրիտանական ԶԼՄ-ների, Դորիսն իրեն վատ է զգացել անցած ուրբաթ ՝ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի նստավայրում ընդունելությունից հետո, որտեղ նա շփել է մեծ լսարանի հետ: Անգլիայի հանրային առողջության ծառայությունն արդեն սկսել է ստուգել բոլորին, ում հետ վերջին մեկ շաբաթում շփվել է Դորիսը:

Վերջին տվյալների համաձայն` Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի արդեն 373 դեպք է հայտնաբերվել, մահացել է 6 մարդ:

  • Կիսվել: