շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Մեծ Բրիտանիան պшտժшմիջոցների նոր փաթեթ է պատրաստում Ռուսաստանի դեմ

Մեծ Բրիտանիան պшտժшմիջոցների նոր փաթեթ է պատրաստում Ռուսաստանի դեմ

Լոնդոնը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում։ Այս մասին ԱՄՆ-ի և Եվրոպայի առաջնորդների հետ հեռախոսազրույցների արդյունքներով հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ Սթարմերը, մասնավորապես, ասել է. «Մենք պատրաստ ենք մեծացնել ճնշումը Ռուսաստանի վրա, մասնավորապես՝ տնտեսական ոլորտում, պատժամիջոցների միջոցով, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ավելի լայն միջոցառումներով: Այս միջոցառումների ազդեցությունն ակնհայտ է, և Մեծ Բրիտանիան պատրաստում է կոշտ պատժամիջոցների հաջորդ փաթեթը»:

 

  • Կիսվել: