երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Արևմտյան ափին իսրայելական բնակավայրեր կառուցող կազմակերպությունների նկատմամբ

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Արևմտյան ափին իսրայելական բնակավայրեր կառուցող կազմակերպությունների նկատմամբ

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Հորդանան գետի Արևմտյան ափին իսրայելական բնակավայրերի կառուցման գործում ներգրավված կազմակերպությունների նկատմամբ: Այս մասին տեեղեկանում ենք բրիտանական կառավարության տարածած հայտարարությունից:

Նշվում է, որ պատժամիջոցները վերաբերում են յոթ բնակավայրերի կամ վերաբնակիչների կազմակերպություններին և ենթարկվում են Մեծ Բրիտանիայի մարդու իրավունքների գլոբալ պատժամիջոցների ռեժիմի գործողությանը:

Պատժամիջոցների է ենթարկվել AMANA կազմակերպությունը, որն, ըստ Մեծ Բրիտանիայի իշխանությունների հայտարարության, «ներգրավված էր իսրայելցի վերաբնակիչների համար ապօրինի բնակավայրերի կառուցման և ֆինանսական և այլ տնտեսական ռեսուրսների տրամադրման մեջ: Իսրայելցի վերաբնակիչներն իրենց հերթին ներգրավված էին Արևմտյան ափում Պաղեստինյան համայնքների նկատմամբ բռնության սպառնալիքներ հնչեցնելու և ագրեսիայի իրականացման մեջ»:

 

  • Կիսվել: