չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Մեծ Բրիտանիան կոչ է անում առանց նախապայմանների սկսել սահմանագծման կառուցողական բանակցությունները

Մեծ Բրիտանիան կոչ է անում առանց նախապայմանների սկսել սահմանագծման կառուցողական բանակցությունները

Միացյալ Թագավորության եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով մշտական նախարար Ուենդի Մորթոնն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությանը՝ գրառում կատարելով Թվիթերի իր միկրոբլոգում:

«Խիստ մտահոգված ենք հայ-ադրբեջանական սահմանին շարունակվող լարվածությամբ: Միացյալ Թագավորությունը կողմերին կոչ է անում անհապաղ հետ քաշել զորքերը, խուսափել լարվածություն առաջացնող գործողություններից ու նոր ականապատումից: Հորդորում ենք սահմանների սահմանագծման հարցով կառուցողական բանակցություններ սկսել առանց նախապայմանների»,- նշվում է գրառման մեջ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: