երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Մեծ Բրիտանիան Կիևին կօգնի այնքան, որքան լինի դրա անհրաժեշտությունը. Քեմերոն

Մեծ Բրիտանիան Կիևին կօգնի այնքան, որքան լինի դրա անհրաժեշտությունը. Քեմերոն

Լոնդոնը կշարունակի աջակցություն ցուցաբերել Կիևին այնքան ժամանակ, որքան դա անհրաժեշտ լինի: Այս մասին Կիևում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպմանն ասել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Դևիդ Քեմերոնը։

«Ցանկանում եմ այստեղ իմ ներկայությամբ ցույց տալ, որ մենք կշարունակենք ձեզ տրամադրել բարոյական աջակցություն, դիվանագիտական աջակցություն, տնտեսական աջակցություն և ամենից առաջ ռազմական աջակցություն, որի կարիքը դուք ունեք․ ոչ միայն այս տարի, այլև հաջորդ տարի, և այնքան երկարատև, որքան անհրաժեշտ լինի», - ասել է Քեմերոնը հանդիպման ժամանակ:

  • Կիսվել: