ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Մեծ Բրիտանիան Ադրբեջանի հետ հարաբերությունները բարձրացնում է ռազմավարական գործընկերության մակարդակի

Մեծ Բրիտանիան Ադրբեջանի հետ հարաբերությունները բարձրացնում է ռազմավարական գործընկերության մակարդակի

Մեծ Բրիտանիայի՝ Եվրոպայի հարցերով նախարար Սթիվեն Դոութին Բաքու կատարած այցի ժամանակ հայտարարել է Մեծ Բրիտանիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու մասին։ Այս մասին տեղեկանում ենք  Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից:

Մասնավորապես նշվում է, որ քննարկումները կենտրոնացած էին հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի, Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության և տարածաշրջանային անվտանգության վրա։

Հաղորդվում է, որ այցն ընդգծում է Մեծ Բրիտանիայի նորացված հանձնառությունը՝ ամրապնդելու կապերը Ադրբեջանի հետ, որը Հարավային Կովկասի տարածաշրջանում ճանաչվում է որպես Մեծ Բրիտանիայի ամենակարևոր ռազմավարական գործընկերներից մեկը։

Հաղորդագրության մեջ նաև ասված է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ Դոութին քննարկել է տնտեսական զարգացման և անվտանգության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ նշելով տարածաշրջանային կայունության և բարգավաճման ապահովման գործում Ադրբեջանի կարևոր դերը։

Նշվում է, որ «նախարարի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի միջև առանձնազրույցը հաստատել է Մեծ Բրիտանիայի բարձր գնահատականը տարածաշրջանային խաղաղության կառուցման գործընթացներում Ադրբեջանի կառուցողական առաջնորդությանը»։

  • Կիսվել: