ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Meta Platforms» ընկերությունը ընդգրկվել է Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում

«Meta Platforms» ընկերությունը ընդգրկվել է Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում

«Meta Platforms» ընկերությունը (Facebook, Instagram, WhatsApp, Oculus, Novi Financial, Inc) ընդգրկվել է Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում: 

Հիշեցնենք, որ նախորդ տարի Հայաստանի կառավարությունը փոփոխություններ է կատարել հարկային օրենսգրքում, որով որոշում է կայացվել հարկել սոցիալական ցանցերում և այլ էլեկտրոնային հարթակներում տեղադրված գովազդը։ 

Ֆիզիկական անձանց մատուցվող էլեկտրոնային ծառայությունների հարկման փոփոխությունների արդյունքում «Meta Platforms» ընկերությունը 2022 թվականին ՀՀ բյուջե է վճարել 332,3 մլն դրամ՝ զբաղեցնելով 803-րդ տեղը 1000 խոշոր հարկատուների ցանկում։

  • Կիսվել: