չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Մերկելը կոչ է արել համաձայնության գալ Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տրանզիտը երկարաձգելու մասին

Մերկելը կոչ է արել համաձայնության գալ Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տրանզիտը երկարաձգելու մասին

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել համաձայնության գալ Ուկրաինայով ռուսական գազի տրանզիտը երկարաձգելու մասին եւ հայտարարել է, որ Գերմանիան ցանկանում է օգնել Ուկրաինային անցում կատարել էներգիայի վերականգնվող աղբյուրներին։

«Չպետք է օգտագործել գազը որպես աշխարհաքաղաքական զենք»,-հայտարարել է նա Կիեւում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպումից հետո: «Կարեւոր է, որ Ուկրաինան մնա տրանզիտային երկիր»: Մերկելը հայտնել է, որ գազի տրանզիտի ընդլայնման մասին բանակցություններն արդեն մեկնարկել են:
 
Գերմանիան նաեւ պարտավորություն է ստանձնել աջակցել Ուկրաինային դրա էներգաբալանսը վերականգնելու հարցում եւ կսատարի վերականգնվող էներգիայի աղբյուրների ոլորտում նախագծերի զարգացումը 1 միլիարդ ընդհանուր արժեք ունեցող երկկողմանի նախագծերի շրջանակում: Ապագայի գաղափարներից մեկը վերաբերում էր ջրածնի տեղափոխման համար գոյություն ունեցող գազատարներն օգտագործելու մեջ: «Սակայն այդ նախագիծը, որը դեռեւս պետք է աստիճանաբար մշակվի, չի կարողանա փոխարինել գազի տրանզիտը 2024 թվականին»,-ասել է նա:

  • Կիսվել: