հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Մերկելը՝ 2019 թ. ամենաազդեցիկ կին. Forbes

Մերկելը՝ 2019 թ. ամենաազդեցիկ կին. Forbes

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ինչպես եւ մեկ տարի առաջ, գլխավորել Է, Forbes հանդեսի վարկածով, 2019 թվականի աշխարհի հարյուր ամենաազդեցիկ կանանց վարկանիշը, ետղեկացնում է ՌԻԱ նովոստի-ն:

Առաջին եռյակում են նաեւ Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդը եւ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին:

Մերկելը, որն առաջին տեղն է զբաղեցնում իններորդ տարին անընդմեջ, շարունակում է պայքարել հակամիգրանտական տրամադրությունների դեմ Եվրոպայում: Իսկ Փելոսին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթի ընթացակարգի գլխավոր ոգեշնչողն է:

20-րդ տեղում է ամերիկացի հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրին, 40-րդում՝ Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դուստրն ու խորհրդականը՝ Իվանկան, զբաղեցրել Է 42-րդ տեղը:

Ռուսաստանի Կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլինան հայտնվել Է վարկանիշի 53-րդ տեղում, ամերիկացի երգչուհի Ռիհանան՝ 61-րդն է, իսկ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը՝ 81-րդը:

 

  • Կիսվել: