շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Մեր սրբազան պարտքն ենք համարում ՆԱՏՕ-ի հավաքական անվտանգության սկզբունքն ամրագրող հոդվածի կատարումը․ Բայդեն

Մեր սրբազան պարտքն ենք համարում ՆԱՏՕ-ի հավաքական անվտանգության սկզբունքն ամրագրող հոդվածի կատարումը․ Բայդեն

ԱՄՆ-ն իր «սրբազան պարտքն» է համարում Հյուսիսատլանտյան դաշինքի պայմանագրի 5-րդ հոդվածի կատարումը (հոդվածն ամրագրում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների հավաքական անվտանգության սկզբունքը-խմբ․), դաշնակիցները կարող են վստահ լինել դրանում, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Վարշավայում՝ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ հանդիպման ժամանակ։

«Մեր սրբազան պարտքն ենք համարում 5-րդ հոդվածի իրագործումը, կարող եք վստահ լինել»,- Բայդենի խոսքերն է մեջբերել CNN-ը։

ԱՄՆ նախագահը հայտարարել է նաև, որ ստեղծված պայմաններում ՆԱՏՕ-ի համար շատ կարևոր է միասնականությունը, «որ դաշինքը ամբողջովին ու լիարժեք միասնական լինի, որպեսզի տեսակետներում հակասություններ չլինեն»։

  • Կիսվել: