հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Մեր պատվիրակությունը պատրաստ կլինի շարունակել զրույցն այսօր երեկոյան․ ՌԴ նախագահի խոսնակ

Մեր պատվիրակությունը պատրաստ կլինի շարունակել զրույցն այսօր երեկոյան․ ՌԴ նախագահի խոսնակ

Ռուսաստանի պատվիրակությունը բանակցությունների նոր փուլի վայր կժամանի չորեքշաբթի երեկոյին մոտ և պատրաստ կլինի Ուկրաինայի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է TASS-ը։

«Այսօր՝ երեկոյին մոտ, մեր պատվիրակությունը կլինի տեղում: Կսպասենք ուկրաինացի բանակցողներին: Մեր պատվիրակությունը պատրաստ կլինի շարունակել զրույցն այսօր երեկոյան»,- ասել է Պեսկովը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների նոր փուլը կանցկացվի Բելառուսի տարածքում՝ Բելովեժսկայա Պուշչայում։

Կիևը պատրաստ է ՌԴ-ի հետ բանակցությունների 2-րդ փուլին, բայց ոչ վերջնագրերի ընդունմանը: Նման հայտարարությամբ է հանդես եկել Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան:

  • Կիսվել: