կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Մեր նախընտրելի տարբերակը քաղաքական և դիվանագիտական միջոցներն են. Պեսկով

Մեր նախընտրելի տարբերակը քաղաքական և դիվանագիտական միջոցներն են. Պեսկով

Ռուսաստանը նախընտրում է քաղաքական և դիվանագիտական միջոցները Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար: Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ նա միևնույն ժամանակ հավելել է, թե Կիևը և Արևմուտքը մերժել են այդ ուղին։

«Մեր նախընտրելի տարբերակը քաղաքական և դիվանագիտական միջոցներն են»,-ասել է պեսկովը և նշել, որ Մոսկվան շարունակում է իր ռազմական գործողություններն Ուկրաինայում, քանի որ «երկխոսության բոլոր առաջարկները մերժվել են՝ թե՛ Ուկրաինայի, թե՛ արևմտյան երկրների կողմից»։

  • Կիսվել: