հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Մեր մոտեցումը Ադրբեջանի և Հայաստանի հետ մեր փոխգործակցության մեջ ներդրում կատարելն է. Նեդ Փրայս

Մեր մոտեցումը Ադրբեջանի և Հայաստանի հետ մեր փոխգործակցության մեջ ներդրում կատարելն է. Նեդ Փրայս

ԱՄՆ պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը ամենօրյա ճեպազրույցների ժամանակ, անդրադառնալով Բելառուսի նախագահի Իրան այցին, նշել է , որ ԱՄՆ այդ այցը դիտարկում է որպես Իրանի և Ռուսաստանի միջև խորացող հարաբերությունների շարունակություն։

«Անցած մեկ տարվա ընթացքում մենք բազմիցս հայտարարել ենք մեր մտահոգության մասին ՝ կապված Իրանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների խորացման հետ։ Մենք այդ մասին խոսել ենք անվտանգության ոլորտում օգնության տեսանկյունից, որը Իրանը ցուցաբերում է Ռուսաստանին, և մենք նաև նշել ենք, որ Լուկաշենկոն, ըստ էության, իր ինքնիշխանությունը զիջել է Կրեմլին։ Այսպիսով, հիմա, երբ Լուկաշենկոն Իրանում է, ինչ-որ իմաստով Դուք կարող եք դա տեսնել որպես Իրանի և Ռուսաստանի միջև խորացող գործընկերության շարունակություն: Բայց դա մի բան է, որին մենք շատ ուշադիր հետևում ենք»:

Անդրադառնալով Ադրբեջանի և Իրանի միջև լարվածությունն աճման մասին լրագրողի հարցին՝ խոսնակը  նշել է․ «Իրանը վաղուց արդեն կործանարար խաղացող է տարածաշրջանում ։ Նա զբաղվում է վնասակար գործունեությամբ, որը սպառնում է իր հարևաններին ՝ ինչպես մերձավորներին, այնպես էլ հեռավորներին ։ Ուստի մենք մտահոգությամբ ենք հետևում այս տեսակի լարվածությանը։ Մեր մոտեցումն այն է, որ ներդրումներ կատարենք Ադրբեջանի, Հարավային Կովկասում Հայաստանի հետ մեր փոխգործակցության մեջ, որն ավելի կայուն կլինի, որն ավելի քիչ է հակված հակամարտությունների, որն ավելի քիչ է հակված լարվածության»,- ասել է նա

  • Կիսվել: