կիրակի, օգոստոս 23
23 / 8 / 2026
Մեր լավատեսությունը չափազանց զգուշավոր է. Իրանի ԱԳՆ-ն՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին

Մեր լավատեսությունը չափազանց զգուշավոր է. Իրանի ԱԳՆ-ն՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին

Այսօրվա երրորդ փուլն անցել է ավելի լուրջ մթնոլորտում: Այս մասին այսօր ԱՄՆ պատվիրակության հետ բանակցություններից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, տեղեկացնում է Mehr-ը։

«Միացյալ Նահանգների հետ բանակցությունները տեղի ունեցան շատ ավելի լուրջ մթնոլորտում, քան նախկինում»,նշել է նա:

Արաղչիի խոսքով՝ «բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա ԱՄՆ դեսպան Սթիվ Ուիթքոֆի հետ»։

«Մենք հասել ենք մի կետի, երբ պետք է քննարկենք միջուկային բանակցությունների մանրամասները։ Բանակցությունները սահմանափակվել են միջուկային հարցերով և պատժամիջոցների վերացմամբ։ Ընդհանուր հարցերի և մանրամասների վերաբերյալ դեռևս կան տարաձայնություններ», - ասել է Արաղչին՝ հավելելով, որ իրենց լավատեսությունը «չափազանց զգուշավոր է»։

 

  • Կիսվել: