շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մեքսիկայում հրաբուխ է արթնացել

Մեքսիկայում հրաբուխ է արթնացել

Մեքսիկայի իշխանությունները տագնապի դեղին մակարդակ են հայտարարել՝ կապված Պոպոկատապել հրաբխից մոխրի ժայթքումների հետ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ նկատվել են մոխրի և հրաբխային գազերի արտանետումներ մինչև մեկ կմ բարձրությամբ, որոնք տարածվում են դեպի հարավարևելյան շրջանը, ինչպես նաև 900 մետր շառավղով տարածքում նկատվել են տաքացած բեկորներ:

Պայմանավորված միջադեպով՝ հայտարարվել է «դեղին մակարդակի» տագնապի երկրորդ փուլը, որը չի նախատեսում տարհանում կամ աշխատանքային գործունեության ընդմիջում:

Պոպոկատապել հրաբուխը, որի անվանումն ացտեկների լեզվով նշանակում է «ծխացող լեռ», գտնվում է մայրաքաղաք Մեխիկոյից 50 կմ հեռավորության վրա:

  • Կիսվել: