երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Մեքսիկայում հերթական քաղաքական լրագրողն է սպանվել

Մեքսիկայում հերթական քաղաքական լրագրողն է սպանվել

Oriestereo FM-ի լրագրող և ռադիոհաղորդավար Խասինտո Ռոմերոն սպանվել է Մեքսիկայի Վերակրուս նահանգի լեռնային շրջանում հրազենային երկու կրակոցից: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցները:

Ըստ ԶԼՄ-ների, Ռոմերոն սպառնալիքներ է ստացել WhatsApp-ի միջոցով այն բանից հետո, երբ նյութեր է հրապարակել Վերակրուս նահանգի ոստիկանների կողմից պաշտոնեական լիազորությունների չարաշահումների և Թեշուական քաղաքի պաշտոնյաների հարազատների մասնակցությամբ հակամարտությունների մասին:

Տարեսկզբից սա հինգերորդ լրագրողի սպանությունն է Մեքսիկայում. վերջինը հուլիսին էր, երբ սպանվեց Սոնորա նահանգի լրատվական պորտալի սեփականատերը:

  • Կիսվել: