երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Մենք ողջունում ենք Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ կապերի կարգավորման գործընթացը․ Լավրով

Մենք ողջունում ենք Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ կապերի կարգավորման գործընթացը․ Լավրով

Ռուսաստանը ողջունում է Թուրքիայի և Հայաստանի երկկողմ կապերի կարգավորման գործընթացը: Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

«Կազմակերպվել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումները: Մենք ողջունում ենք Հայաստանի և Թուրքիայի միջեւ երկկողմ կապերի կարգավորման գործընթացը, և մեր կողմից պատրաստ ենք համատեղ աշխատանքի, որը թույլ կտա խորացնել համագործակցությունը Հարավային Կովկասի երկրների միջև»,- ասել է Լավրովը:

Լավրովը նաև հայտնել է, որ Մևլյութ Չավուշօղլուի հետ հանդիպման ընթացքում քննարկել են Սիրիայի, Լիբիայի և Լեռնային Ղարաբաղի հարցերը:

  • Կիսվել: