ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մենք մտովի և մեր աղոթքներով Խորվաթիայի ժողովրդի կողքին ենք․ Զոհրաբ Մնացականյան (տեսանյութ)

Մենք մտովի և մեր աղոթքներով Խորվաթիայի ժողովրդի կողքին ենք․ Զոհրաբ Մնացականյան (տեսանյութ)

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Զագրեբի երկրաշարժից հետո թվիթերի իր միկրոբլոգում գրառում է արել․

«Այս առավոտյան Զագրեբում տեղի ունեցած երկրաշարժի ցավալի լուր. մենք մտովի և մեր աղոթքներով Խորվաթիայի ժողովրդի կողքին ենք։ Այս դժվարին ժամանակներում մենք բոլորս պետք է կողք կողքի կանգնած լինենք»։

Տեղեկացնենք՝ այսօր առավոտյան Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում 5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Նախնական տվյալներով շենքի ֆասադի փլուզումից տուժել է15-ամայ պատանի, որի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր։

Վերջին 140 տարում սա Խորվաթիայում ամենաավերիչ երկրաշարժն էր։ 

  • Կիսվել: