հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Մենք կողմ ենք Թուրքիայի և Ռուսաստանի միջև աճող լարվածության խաղաղ կարգավորմանը». Թուրքիայի պաշտպանության նախարար

«Մենք կողմ ենք Թուրքիայի և Ռուսաստանի միջև աճող լարվածության խաղաղ կարգավորմանը». Թուրքիայի պաշտպանության նախարար

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ իրենք կողմ են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև աճող լարվածության խաղաղ կարգավորմանը:

«Ինչպես միշտ ենք ասել, կողմ ենք Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լարվածության խաղաղ կարգավորմանը՝ հարգելով միջազգային իրավունքի շրջանակում տարածքային ամբողջականությունը», - բարձրաստիճան զինվորականների հետ առցանց խորհրդաժողովի ընթացքում ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարը։

Աքարն ընդգծել է, որ Ուկրաինան Թուրքիայի ռազմավարական դաշնակիցն է համարվում, և որ իրենք «ամեն ձևով  կաջակցեն խաղաղ ճանապարհով, երկխոսության ապահովման միջոցով հարցի լուծմանը»:

Թուրքիայի պաշտպանության նախարարը ևս մեկ անգամ խոսել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր  Զելենսկիի միջև կայացած հանդիպման մասին և նշել, որ այդ ընթացքում խոսվել է Ուկրաինայի անվտանգության, տարածքային ամբողջականության և խաղաղության մասին, ինչպես նաև թուրքական կողմը նշել է, որ սերտորեն հետևում է Ղրիմի թաթարների ապագային տարածաշրջանում։

  • Կիսվել: