երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մենք հույների հետ խոսում ենք իրենց հասկանալի լեզվով. Էրդողան

Մենք հույների հետ խոսում ենք իրենց հասկանալի լեզվով. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է իր կողմից Հունաստանի հասցեին հնչեցրած սպառնալիքը, գրում է ermenihaber.am-ը:

Էրդողանը նախ սպառնացել էր՝ խորհուրդ տալով հույներին հիշել Իզմիրի դեպքերը (փաստացի հույների կոտորածները-խմբ.), ապա ասել. «մի գիշեր հանկարծակի կարող ենք գալ»:

Հունաստանին անհիմն մեղադրելով Թուրքիայի հանդեպ ոտնձգությունների մեջ՝ Էրդողանը ոչ միայն չի փորձել մեղմել իր սպառնալիքները, այլև ի պատասխան լրագրողների հարցին՝ ասել է, որ իրենք հույների հետ խոսում են նրանց հասկանալի լեզվով:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ-ն Էրդողանին ակնարկել էր հրաժարվել ագրեսիվ հռետորաբանությունից Հունաստանի հարցում:

  • Կիսվել: