ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Մենք հաշիվներ ենք մաքրելու Քաթարի հետ, որն աջակցել է ՀԱՄԱՍ-ին. Իսրայելի ԱԳՆ

Մենք հաշիվներ ենք մաքրելու Քաթարի հետ, որն աջակցել է ՀԱՄԱՍ-ին. Իսրայելի ԱԳՆ

Իսրայելը մտադիր է պատանդների ազատ արձակման գործարքի ավարտից հետո Քաթարի հետ ՛՛հաշվեհարդար տեսնել՛՛ ՀԱՄԱՍ շարժման լեգիտիմացմանն ուղղված նրա գործունեության համար: Այս մասին հայտարարել է Իսրայելի ԱԳՆ գլխավոր տնօրենի ռազմավարական հարցերով տեղակալ Յոշ Զարկան:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Մենք հաշիվներ ենք մաքրելու Քաթարի հետ, որը դեր է խաղացել այն ամենում, ինչը կապված Է ՀԱՄԱՍ-ի դիրքավորման և նրա գործունեության լեգիտիմացման հետ։ Քաթարը մեզ պետք է առևանգվածներին վերադարձի հարցում, երբ այդ գործընթացն ավարտվի, մենք նրանցից պատասխաններ ենք պահանջելու, ամեն կերպ հետապնդելու ենք բոլոր նրանց, ովքեր ՀԱՄԱՍ-ի կողքին էին, և բոլոր նրանց, ովքեր այժմ նրա կողմից են՛՛:

Նշենք, որ Քաթարի միջնորդությամբ Իսրայելը և Գազայի հատվածը կառավարող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը նոյեմբերի 22-ին ձեռք բերեցին առաջին լայնածավալ պայմանավորվածությունը՝ հոկտեմբերի 7-ին հակամարտության սրվելուց հետո: Կողմերը պայմանավորվեցին չորս օրով՝ նոյեմբերի 27-ից, դադարեցնել ռազմական գործողությունները՝ տասնյակ պատանդների ու կալանավորների փոխանակման նպատակով։ 

Հավելենք նաև, որ պայմանավորվածությունը երկու օրով երկարաձգվել է:

  • Կիսվել: